Պերուն չի բացառում Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը
ՄիջազգայինՊերուն չի բացառում Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը, այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի ԱԳ նախարար Ռիկարդո Լունան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, նման որոշում կարող է ընդունվել տարածաշրջանի երկրների հանդիպման արդյունքներով, որը ծրագրված է Լիմայում օգոստոսի 8-ին, որտեղ էլ հենց դիտարկվելու է իրավիճակը Վենեսուելայում ազգային սահմանադիր ժողովի ընտրություններից հետո, որոնք շատ պետություններ չեն ճանաչում։
«Ոչ, մենք չենք բացառում հարաբերությունների խզման հնարավորությունը, ցանկացած գործողություն քննարկվում է, մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի երկրների տրամադրվածությունը այդ հանդիպման ժամանակ ու ըստ դրա պարզ կդառնա, թե ինչ կարող ենք անել համատեղ։ Բայց դա ոչ մի կերպ չի պայմանավորում Պերուի միակողմանի գործողությունները, որոնք ձեռնարկվելու են որոշակի պահի»,- ասլ է Լունան։