Ավստրալիայի վարչապետը կողմ է ԱՄՆ-ի նախագահի հետ ջերմ հարաբերություններին
ՄիջազգայինԱվստրալիայի վարչապետը պնդում է, որ ԱՄՆ-ի նախագահի հետ պետք է ջերմ հարաբերություններ ունենալ՝ չնայած երկու առաջնորդների բավական թեժ հեռտախոսազրույցի գաղտնազերծմանը, փոխանցում է AP-ն։
Հւոնվարին Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնազերծել է The Washington Post-ը։ Դրանում խոսվել է փախստականների շուրջ գործարքի մասին, ոի համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի 1250 փախստականի, որոնք գտնվում են Նաուրուի եւ Պապուա Նոր Գվինեայի ճամբարներում։
Գաղտնազերծման համաձայն՝ Թրամփը Թերնբուլին ասել է, որ այդ համաձայնագիրը «հիմարություն է», «գարշելի է» եւ «սարսափելի» ՝ հավելելով. «Այդ գործարքը ստիպում է ինձ սարսափելի տեսք ունենալ...Ինձ կսպանեն դրա համար»։
«Դա նրբանկատ, անկեղծ զրույց էր՝ ինչպես ասել է նախագահ Թրամփը»,-լրագրողներին ասել է Թերնբուլը։ «Երկուսս էլ հասուն մարդիկ ենք...Ես պաշտպանում եմ Ավստրալիայի շահերը, նա՝ Ամերիկայի։ Մենք ջերմ հարաբերություններ ունենք»,-հավելել է նա։