Բրիտանիայում իրենց «Երեք հրացանակիրներ» անվանող իսլամականները ցմահ ազատազրկման են դատապարտվել
ՄիջազգայինԲրիտանացի 3 իսլամականներ մեղավոր են ճանաչվել Բիրմինգեմում խոշոր ահաբեկչական ակտ նախապատրաստելու մեջ։ Դատարանը պարզել է, որ եթե համացանցային նամակագրությունում իրենց «Երեք հրացանակիրներ» անվանող ջիհադականներին հաջողվեր իրագործել մտահղացումը, դա, անկասկած, մեծ թվով մարդկային զոհերի կհանգեցներ, հաղորդում է BBC-ն։
Նավիդ Ալին, Հոբեյբ Հուսեյնը, Մոհիբուր Ռահմանը եւ վերջին պահին նրանց միացած Թահիր Ազիզը ցմահ ազատազրկման են դատապարտվել։
2016 թվականի սկզբին Ալին հայտնվել է Արեւմտյան Միդլենդի հակաահաբեկչական ջոկատի տեսադաշտում։
Ալին եւ Հոբեյբ Հուսեյնն ապրել են հարեւանությամբ՝ Բիրմինգեմի Սփարքհիլ շրջանում։ Նրանք պատիժ են կրել Պակիստանում «Ալ Քաիդա»-ի մարզական ճամբար այցելելու համար։
2016 թվականին Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչության հաջորդ օրը Հուսեյնը մյուսներին կոչ է արել «Եվրոպայի հետ լայնածավալ պատերազմի պատրաստվել»։