Պակիստանի նոր վարչապետը նախարարների կաբինետ է ձեւավորել
ՄիջազգայինՊակիստանի նոր վարչապետ Շահիդ Հաքան Աբասին նախարարների կաբինետ է ձեւավորել, որում ներառվել են նախկին վարչապետ Նավազ Շարիֆի թիմակիցները, գրում է Reuters-ը:
Մասնավորապես, ֆինանսների ազդեցիկ նախարար Իսհակ Դարը վերանշանակվել է պաշտոնում՝ չնայած Գերագույն դատարանը նրա դեմ քրեական գործ է հարուցել:
Շարիֆի մյուս հավատարիմ թիմակիցը՝ Հավաջ Ասիֆը, նշանակվել է ԱԳ նախարար, բայց միաժամանակ ղեկավարելու է պաշտպանության նախարարությունը:
Կառավարության կազմը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 47 անդամի, որոնց երդմնակալության արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ: