Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 4-ին Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն:

Ակնալիճ համայնքում այս տարի լոլիկի առատ բերք են ակնկալում, գյուղացիներին հուզող հարցը մթերման գործընթացի կազմակերպումն է: «Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»,-հավաստիացրել է նախարար Առաքելյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը երեկ ընդունել է վերամշակողներին մթերման մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, ինչը կերաշխավորի պայմանագրերի կնքումը` գյուղնախարարության կողմից տրամադրված օրինակելի ձևին համապատասխան ու մթերումների դիմաց վճարումների ժամանակին կատարումը: Նախարարի խոսքով` այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որպեսզի մթերողները գյուղացիներին երկար ժամանակ պարտք չմնան: Բոլոր վերամշակողները, որոնք ֆինանսական միջոցների խնդիր ունեն և վարկունակ են, պետական աջակցությամբ մատչելի վարկեր կստանան, գումարը, սակայն, կտրամադրվի անմիջապես գյուղացուն` մթերված բերքի դիմաց:

Ակնալիճի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով` համայնքն ունի 1200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից մշակվում է միայն 400 հեկտարը, հիմնական պատճառը ոռոգման ջուրն է:

Ֆերմեր Բորիս Եղիազարյանը երկար տարիներ լոլիկի մշակությամբ է զբաղվել, այժմ շուրջ 20 հեկտար խաղողի այգի ունի, մնացած 20 հեկտար վարելահողը չի մշակում, ցանկանում է օգտվել կաթիլային ոռոգման համակարգի համար տրվող պետական աջակցության ծրագրից: Վստահ է` կաթիլային ոռոգման անցնելու դեպքում արդեն պարապ հող չի մնա. կրկին լոլիկ կմշակի, կընդարձակի խաղողի այգիները, բացի այդ, էականորեն կավելանա բերքատվությունը, կկրճատվեն աշխատանքները: Նրա խոսքով` առաջարկվող վարկավորման պայմաններն առավել քան շահեկան են:

Մյասնիկյան համայնքի ֆերմեր Արմեն Գալստյանը 6 000 մ դեղձենու այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, ասում է` դեղձի տարի է: Բերքի մի մասն արտահանում է, մնացածը` վաճառում ներքին շուկայում: Կաթիլային ոռոգման համակարգի համար տրամադրվելիք 2 տոկոսանոց վարկերի ծրագիրը նրան էլ է հետաքրքրել, վստահեցնում է` անպայման կդիմի:

Հացիկ և Մյասնիկյան համայնքներում հողօգտագործողներին մտահոգող հիմնական խնդիրն այս տարի ոռոգումն է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տարին չորային է, և խնայողական ռեժիմի անցնելով՝ փորձում են հնարավորինս ապահովել բոլոր համայնքները ջրով: Նրա խոսքով՝ Մյասնիկյան համայնքում միացվել է 6 խորքային պոմպ, սակայն ոռոգման խնդրի լուծումը Սելավ-Մաստարայի ջրամբարի կառուցումն է, որի տնտեսական արդյունավետության հարցը քննարկումների փուլում է:

«Կաթիլային համակարգին դեռևս սովոր չեն, սակայն մենք հաշվարկներն արել ենք, հիմնավորված է, որ այն առավել արդյունավետ է աշխատում: Դրանք կուղարկենք համայնքապետերին, որպեսզի իրենք էլ գյուղացիներին իրազեկեն: Սրանք այն ծրագրերն են, որոնք կամաց-կամաց պետք է ներդրվեն, ինչը կբերի ավելի արդյունավետ գյուղատնտեսության»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը` ամփոփելով այցի արդյունքները:

Նախարարի խոսքով` գյուղացիներին հատկապես շատ է ոգևորել 5 տոկոսով 3-10 մլն դրամ վարկերի տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարել և էական շրջանառու միջոցներ ունենալ՝ աշխատանքներ կատարելու համար:

Նախարարը նշել է, որ աշխատանքներն են տարվում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի այս տարի մթերումներն ավելի շուտ սկսեն` կապված ջրի սակավության և բարձր ջերմաստիճանի հետ:

 

2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր