Իսպանիայում ավտոբուս է կողաշրջվել. կա 26 տուժած
ՄիջազգայինԻսպանիայի կենտրոնական հատվածում գտնվող Վալդեպենյասե քաղաքում ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել է 26 մարդ, այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը:
Վթարի հետևանքով տուժել են ավտոբուսի բոլոր ուղևորները և վարորդը: Հայտնի է, որ տուժածները 16-ից 57 տարեկան են:
Տուժածներից 4-ը դեռևս մնում են հոսպիտալացված: