Ուկրաինայում պատրաստվում են ազատազրկման ենթարկել ապօրինի սահմանահատումներ իրականացնող ռուսաստանցիներին
ՄիջազգայինՈւկրաինական Ռադայում առաջարկում են կալանքի ենթարկել ապօրինի սահմանահատումներ իրականացնող ռուսաստանցիներին, այս մասին գրում է lenta.ru-ն:
Նոր օրինագծի քննարկումների ժամանակ ուկրաինացի պատգամավորները նշել են, որ նման դեպքերը քիչ չեն և դրանք մեծ վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Եթե օրինագիծն ընդունվի՝ Ռուսաստանի դաշնության քաղաքացիները, որոնք անօրինաբար կհատեն Ուկրաինայի սահմանը, կդատապարտվեն մինչև 3 տարվա ազատազրկման, իսկ հանցանքի կրկնության դեպքում՝ 5 տարվա:
Նշենք, որ Կիևն արգելում է 2014թ-ից ի վեր Ղրիմի թերակղզի այցելած քաղաքացիների մուտքը երկիր:
Ղրիմը միացվել է Ռուսաստանի 2014թ.-ին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով: