Ուկրաինայի ԱԳՆ-ն Մեդվեդևի Ղրիմ այցի հետ կապված բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
ՄիջազգայինՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ղրիմ հերթական այցի համար, այս մասին գրում է lenta.ru կայքը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն մեղադրել է ռուսական կողմին այցն իրենց հետ չհամաձայնեցնելու համար և համարել դա Ուկրաինայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:
Նշենք, որ հունիսին Ուկրաինան նույն կերպ իր բողոքն էր արտահայտել ՌԴ նախագահ Պուտինի այցի հետ կապված:
Հիշեցնենք, որ Ղրիմը միացվել է Ռուսաստանի 2014թ.-ին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով: