Ադրբեջանի հանրակացարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր և տուժածներ
ՄիջազգայինԱդրբեջանական Սումգայիթ քաղաքի հանրակացարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր և տուժածներ կան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության աշխատակիցները: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տեղի ունեցածի ականատեսները:
«Սումգայիթի ութերորդ միկրոշրջանի հանրակացարանի տարածքում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով կան մահացածներ և վիրավորներ կան», - ասել են ականատեսները:
Բաքվում տեղակայված Trend գործակալության հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է հանրակացարանի երրորդ հարկում:
«Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը հայտնել է, որ ներկա պահին կատարվում են հրդեհի մարման աշխատանքներ», - պարզաբանել է գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի ծխից թունավորվել է ավելի քան 10 մարդ, որոնց շարքում ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակից:
«Ներկա պահին ծխից թունավորված ավելի քան 10 մարդ հիվանդանոց է տեղափոխվել», - հայտնել է Սումգայիթի հիվանդանոցը:
Նշվում է, որ ԱԻՆ-ի աշխատակիցներին դեռևս չի հաջողվում տեղայնացնել հրդեհը: