Այս տարեսկզբից Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ժամանակ 232 մարդ է զոհվել
ՄիջազգայինԸնթացիկ տարեսկզբից Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ժամանակ 232 մարդ է զոհվել: Սա 17%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Նման տվյալներ է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
Մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել հուլիսին. 50 միգրանտ է զոհվել: 9 մարմին հայտնաբերվել է Ռիո Գրանդե գետի ափերին, 10 մարդ մահացել է Թեխասի Սան Անտոնիոյում 40 աստիճան տապին մի քանի օր բեռնատարի կցորդում անցկացնելուց հետո: Եվս 16 մարմին հայտնաբերել են Թեխասի տարբեր շրջաններում, 15-ը՝ Արիզոնայում:
ՄՄԿ-ի տվյալներով՝ ապօրինի միգրանտների շրջանում մահացության աճը տեղի է ունենում նրանց հոսքի կրճատման ֆոնին: