Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս համար պատրաստ է 40 մլն եվրո վճարել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան պատրաստ է 40 մլն եվրո վճարել Եվրամիությանը։ Այս մասին հաղորդում է Telegraph պարբերականը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին։
«Մեծ Բրիտանիան Եվրամիությանը պատրաստ է 36 մլն ֆունտ վճարել (շուրջ 40 մլն եվրո)՝ այսպես կոչված Brexit-ի հետ կապված։ Բարձրաստիճան պաշտոնյաները եզրակացրել են, որ այսպիսի առաջարկը, որն առաջին անգամ է հստակ թիվ հնչեցնում, միակ ելքն է փակուղի մտած բանակցային գործընթացից»,-գրում է պարբերականը։
Նշվում է նաեւ, որ Բրիտանիան այդ գումարը կվճարի միայն այն պարագայում, եթե ԵՄ-ն համաձայնի «ֆինանսական կարգավորումը դիտարկել որպես ապագա հարաբերությունների պայմանագրի մի մաս, ներառյալ՝ առեւտրի շուրջ համաձայնագիրը»։