Մոնտանայում հնդկացիական շրջանում 3 մարդ է սպանվել
ՄիջազգայինԱՄՆ-ի Մոնտանա նահանգում Քրոու հնդկացիական ռեզերվացիայում հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ)։
Շրջանում պարեկային ժամ է սահմանվել՝ 21։00-ից մինչեւ 05։00-ն։ Այդ ընթացքում տվյալ տարածքով անցնող տրանսպորտային միջոցները կկանգնեցվեն։
Գործի առթիվ հետաքննություն է սկսվել։