Թրամփը հայտարարել է, որ արձակուրդի ժամանակ լարված աշխատում է
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ արձակուրդի ժամանակ լարված աշխատում է իրեն պատկանող գոլֆի ակումբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես աշխատում եմ Բեդմինսթերում, Նյու Ջերսի նահանգ, այն ընթացքում, երբ Սպիտակ տանն ընթանում են վաղուց ծրագրված վերանորոգման աշխատանքները։ Դա արձակուրդ չէ, այլ՝ հանդիպումներ ու հեռախոսազանգեր»-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
ԱՄՆ-ի նախագահի 17-օրյա «աշխատանքային արձակուրդը» սկսվել է ուրբաթ։