Fox News-ի հաղորդավարին հեռացրել են աշխատանքից անպարկեշտ լուսանկարների համար
ՄիջազգայինFox News հեռուստաալիքի հաղորդավար Էրիք Բոլինգը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա անպարկեշտ լուսանկարներ էր ուղարկում գործընկերներին: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Ավելի վաղ Huffington Post-ը հայտնել է, որ հաղորդավարը կին գործընկերներին էր ուղարկում իր սեռական օրգանների լուսանկարները: Շաբաթ այդ տեղեկությունը հաստատել է CNN-ի աղբյուրը:
Բոլինգը Fox News-ում վարում էր բիզնեսի մասին Cashin’ In վերլուծական ծրագիրը: Բացի այդ, նա վարում է The Five շաբաթական շոուն՝ երկու կին հաղորդավարների հետ: Նշվում է, որ իր հաղորդումներում նա ակտիվ պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: