ԻՊ-ի գերեվարված գրոհայինը պատմել է Եվրոպայում հարձակումների նպատակով Սիրիայում ահաբեկիչներ պատրաստելու մասին
ՄիջազգայինՔրդական աշխարհազորայինների գերեվարած «Իսլամական պետության» գրոհայինը պատմել է Սիրիայում տեղակայված ջիհադիստների գաղտնի միջուկի մասին, որոնք Եվրոպայում նոր հարձակումների նպատակով ահաբեկիչներ են պատրաստում։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
Նրա խոսքով՝ խմբավորումը կոչվում է «Ալ-Քհասրի բրիգադ»։ Դրան առաջարկում են «անդամակցել» ահաբեկիչներին միացող բոլոր եվրոպացիներին։ Պարապմունքները տեւում են յոթ ամիս։ Այդ ընթացքում հավաքագրվածներին սովորեցնում են ռումբեր պատրաստել եւ «սնում» ջիհադիստական գաղափարախոսությամբ։
Գերու խոսքով՝ հետո նրանք վերադառնում են Եվրոպա եւ հարձակումներ կազմակերպում։
Նա հավելել է, որ միջուկը շարունակում է իր գործունեությունը։ Նրա խոսքով՝ հենց այնտեղ են պատրաստվել ահաբեկիչները, որոնք 2015 թվականի նոյեմբերի 13-ին հարձակում են գործել Փարիզում եւ 2016 թվականի մարտի 22-ին՝ Բրյուսելում։