ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևի օգտին
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևի օգտին, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
Բանաձևը Հյս. Կորեայի արտահանման արգելք է սահմանում, մասնավորապես՝ երկաթի, կապարի, ածխի և այլն: Սառեցվելու են նաև Հյս. Կորեայի Արտաքին առևտրի բանկի հաշիվները, իսկ ՄԱԿ-ի բանաձևերը խախտած հյուսիսկորեական նավերին կարգելվի մուտք գործել այլ երկրների նավահանգիստներ:
Նոր պատժամիջոցներ են սահմանվել նաև ԿԺԴՀ հրթիռային ծրագրերի հետ որևէ առնչություն ունեցող անձանց հանդեպ: