Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է Սիրիայի և առանց վիզայի ռեժիմի հարցը
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլույթ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի, սիրիական կարգավորման, ինչպես նաեւ Ռուսաստան թուրքական լոլիկների մատակարարումները սահմանափակելու հարցը։
«Մենք քննարկել ենք Սիրիայի հարցը, այդ թվում՝ Աստանայում բանակցությունների հերթական փուլի նախապատրաստությունը։ Երկկողմանի հարաբերությունների զարգացման շուրջ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում՝ լոլիկների մատակարարումների սահմանափակման հետ կապված, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել»,-Anadolu գործակալությանն ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Լավրովի հետ հանդիպումը շատ օգտակար էր։