Սաուդյան Արաբիայի արքայազնի դեմ մահափորձ է կատարվել. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի դեմ մահափորձ է իրականացվել, այս մասին հայտնում է Fars-ը:
Հայտնի է, որ արքայազնը չի տուժել: Նրա դեմ մահափորձը ծրագրավորել էր Սաուդյան Արաբիայի մեկ այլ արքայազն, ում անունը չի հստակեցվում: Վերջինս ձերբակալվել է:
Ավելի վաղ նշվում էր, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը պատրաստվում է իր լիազորությունները փոխանցել արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդին հինգ ամսվա ընթացքում: