Միշտ երիտասարդ Սոֆիա Ռոտարուն տոնում է 70-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)
LifestyleՈւկրաինական էստրադայի վառ ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոֆիա Ռոտարուն այսօր նշում է ծննդյան տոնը։ Այս միշտ երիտասարդ ու գեղեցիկ կինն այսօր դարձավ 70 տարեկան։
Ռոտարուն դեռ մանկուց շատ էր սիրում երգել։ Համաժողովրդական սիրուն Ռոտարուն արժանացավ հայտնի կոմպոզիտոր Վլադիմիր Իվասյուկի երգերը կատարելուց հետո։
Նրա կատարմամբ «Червона рута»-ն դարձավ իսկական հիթ, որը մինչ այսօր սիրում ու լսում են նրա երկրպագուները։
Ռոտարուին ծննդյան առթիվ շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մաղթելով քաջ առողջություն, հաջողություններ, ստեղծագործական երկարատև աշխատանք։

