Ամերիկացի փողոցային նկարիչը կերպարանափոխում է Նյու Յորքը` զարդարելով նրա թաղամասերը. ֆոտոշարք
LifestyleԱմերիկացի փողոցային նկարիչ Թոմ Բոբը վերջերս սկսել է յուրօրինակ և վառ պատկերներով զարդարել Նյու Յորքի փողոցները և կերպարանափոխել քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը:
Նկարիչը որպես «կտավներ» օգտագործում է փողոցների պատերը, պատուհանները, սյուները և տերմինալները, որոնց վրա ստեղծում է գունագեղ և արտառոց արվեստի գործեր: Նրա ստեղծած բոլոր գործերը շատ համահունչ են շրջապատի հետ:
Bored Panda-ի փոխանցմամբ` Թոմի աշխատանքի արդյունքում փողոցների խողովակները վերածվում են թավաների, գազի հաշվիչները՝ ուրախ ծովախեցգետինների, պատուհանաճաղերը՝ թռչնավանդակների: Այս ամենի շնորհիվ քաղաքի առանձին փողոցները վերածում են հեքիաթային գունագեղ վայրերի:
Նյութը հրապարակման պ-ատրաստեց Orer.news-ը:









