Մոսկվայում հողին են հանձնել «Иванушки International»-ի նախկին անդամ Օլեգ Յակովլևի աճյունամոխիրը
LifestyleԱյսօր հողին են հանձնել ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևի աճյունամոխիրը, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Երգչի թաղման արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները, ներկա է եղել նաև խմբի պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ 47-ամյա Օլեգ Յակովլևը մահացել է հունիսի 29-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքերի երկկողմանի բորբոքմամբ: