Նիգերիայում անհայտ անձիք 16 ուղևորով ավտոբուս են առևանգել
ՄիջազգայինՆիգերիայի հարավում գտնվող Պորտ Հարկորտ քաղաքում զինված մարդկանց խումբը 16 ուղևորով ավտոբուս է առևանգել: Այս մասին հայտնում է FP գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին և ոստիկանությանը:
«Նրանք արգելափակել են ճանապարհը, կրակ բացել ավտոբուսի վրա, երբ այն մոտենալիս է եղել Էմոհուա թաղամասին և այս կերպ վարորդին ստիպել կանգ առնել», - գործակալությանը պատմել է ականատեսներից մեկը:
Նրա խոսքով՝ միջադեպի պահին ավտոբուսում 16 մարդ է եղել՝ ներառյալ վարորդը:
Աբղյուրի հաղորդմամբ՝ Ռիվերս նահանգի ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են հանցագործներին: Նրանց շարժառիթներն անհայտ են. դեռևս ոչ մի պահանջ չեն ներկայացրել: