Renault-ն և Իրանը 660-միլիոն եվրոյի պայմանագիր են ստորագրել
ՄիջազգայինRenault-ն և Իրանը 660-միլիոն եվրոյի պայմանագիր են ստորագրել, հայտնում է Tasnim գործակալությունը: Հիմնվելով Renault-ի, Industrial Development and Renovation Organization of Iran (IDRO)-ի և Partov Negin Naseh ընկերության եռակողմ պայմանագրի վրա՝ ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունը պատրաստվում է Իրանում ավտոմեքենաների նոր մոդելներ արտադրել և երկում հաճախորդների սպասարկման կենտրոններ ստեղծել ու ավտոպահեստամասերի խանութներ բացել:
Առաջին երկու մոդելները Իրանում կթողարկվեն 2018 թվականին:
Ավելի վաղ IDRO-ի գլխավոր տնօրեն Մանսուր Մոազամին հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ նոր պայմանագիրը ենթադրում է երկու փուլով ավտոմեքենաների արտադրություն, որոնցից երկրորդը կսկսվի 2019 թվականին և կտևի երեք տարի:
Ավելի վաղ IDRO-ի գլխավոր տնօրեն Մանսուր Մոազամին հայտարարել է, որ նոր պայմանագիրը ենթադրում է երկու փուլով ավտոմեքենաների արտադրություն, որոնցից երկրորդը կսկսվի 2019 թվականին և երեք տարի կտևի։
Պայմանագրի երկու փուլերի համաձայն՝ Renault-ն Իրանում տարեկան կարտադրի 300 000 ավտոմեքենա:
Նոր պայմանագրով Renault-ին է պատկանում բաժնետոմսերի 60 տոկոսը, իսկ իրանական ընկերություններից յուրաքանչյուրին՝ 20 տոկոս: