Իտալիայի երկու շրջանում երաշտի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
ՄիջազգայինԻտալիայում երաշտի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Լացիո մայրաքաղաքային շրջանում և կենտրոնական Ումբրիայում: Համապատասխան որոշումը կայացվել է երկուշաբթի՝ երկրի նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը մտցվել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի առաջարկով, որպեսզի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը կարողանա հատուկ միջոցների և լիազորությունների միջոցով հաղթահարել արտակարգ իրավիճակը, որը ծագել է ջրամատակարարման շարունակական ճգնաժամի հետևանքով»:
Հայտնի է, որ այս ամառը դարձել է Ապենինների ամենաշոգ ամառը վերջին 200 տարվա ընթացքում: