Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով ինը մարդ է զոհվել
ՄիջազգայինՃապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում հուլիսի 31-ին սկսված տապի պատճառով ինը մարդ է զոհվել, մոտ 5.7 հազարը հիվանդանոցներ են տեղափովել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հրշեջ պահակախմբի վարչությունը, որի ենթակայության ներքո է շտապ օգնության ծառայությունը։
Նշվում է, որ 1.9 հազար մարդ հոսպիտալացվել է։ Տուժածների կեսից ավելին 65 տարեկանից բարձր անձինք են։
Անցյալ շաբաթ երկրի արեւմտյան հավածում ջերմաստիճանը հասնում էր 35 աստիճանի։ Իսկ Ճապոնիայի արեւելյան հատվածում այն հասնում էր շուրջ 30 աստիճանի։ Դրա հետ է կապված անցյալ շաբաթվա համեմատ տուժածների թվի ավելացումը՝ 366 մարդ։