ԱՄՆ-ում սկսվել է մեքսիկական «Սինալոա» կարտելի առաջնորդի եւ նրա որդու դատավարությունը
ՄիջազգայինՄեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխ Դամասո Լոպես Նունյեսը եւ նրա որդին երկուշաբթի կանգնել են ԱՄՆ-ի դաշնային դատարանի առջեւ, որտեղ նրանց թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք են առաջադրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Univision պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ El Licenciado մականունով հայտնի Նունյեսը (գիտական աստիճան ստացած մարդ) եւ նրա որդին՝ Դամասո Լոպես Սերանոն՝ Mini Lic մականունով (El Licenciado-ի «փոքրացված» տարբերակը) Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի դատարանում չեն ընդունել իրենց մեղքը։ Նրանք մեղադրվում են 2005-2016 թվականներին գործած հանցագործությունների մեջ։
Մեքսիկայի իշխանությունները Լոպես Նունյեսին ձերբակալել են մայիսին Մեխիկոյում։ Նունյեսի որդին հուլիսի 27-ին հանձնվել է ամերիկյան իշխանություններին։ Արդարադատության նախարարը նշել է, որ Սերանոն մեքսիկական թմրակարտելի ամենաբարձրաստիճան առաջնորդն է, որը հանձնվել է ԱՄՆ-ի իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է նաեւ երկրի գխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը։