Մազերը ներկելու այս բնական եղանակն անգործ կթողնի վարսավիրներին. մազերի մնայուն գույնի գաղտնիքը բացահայտված է
LifestyleՄազերը ներկելու ժամանակակից մեթոդները հաճախ չորացնում ու վնասում են ձեր մազերը:
Այդ ինչպե՞ս է եղել, որ մեր տատիկները նույնպես ներկել են մազերը, բայց դրանք չեն վնասել այնքան, ինչքան մերը:
Գաղտնիքը բացահայտված է. նրանք մազերը ներկում էին բնական միջոցներով:
Մազերը ներկելու այս բնական եղանակն անգործ կթողնի վարսավիրներին:
- Ձեզ անհրաժեշտ է.
- 2 ճաշի գդալ կոնյակ
- 2 ձվի դեղնուց
- 2 թեյի գդալ մանրացրած սուրճ
- 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
- ջուր

Ինչպես ներկել մազերը
- Ամանի մեջ իրար խառնեք սուրճը, կոնյակը, ձվի դեղնուցն ու բուսայուղը
- Հետո ավելացրեք ջուրն այնպես, որ թանձր զանգված ստացվի
- Լվացեք մազերը շամպունով, թողեք դրանք չորանան, սանրեք և բաժանեք հավասար մասերի
- Կոսմետիկ վրձնի օգնությամբ մազերին հավասարապես քսեք ստացված զանգվածը
- Գլխին հագեք պոլիէթիլենային գլխարկ
- Այդպես թողեք 20 րոպե, ապա մազերը ևս մեկ անգամ լվացեք շամպունով
Եթե ձեզ առաջին անգամից չհաջողվի ստանալ ցանկալի արդյունքը, այս գործողությունը կարող եք կրկնել նաև 1 օր հետո:
3 անգամից հետո արդյունքն իրեն սպասել չի տա:
Այս դիմակը նաև հրաշալի ամրացնում ու փափկեցնում է մազերը:
Աղբյուր ‘ http://entertrain.1in.am/am/entarm/20861