ԻՊ գրոհայինները յոթ հրթիռ են արձակել Լիբանանի ուղղությամբ. աղբյուր
ՄիջազգայինԻսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինները ամենայն հավանականությամբ գնդակոծել են Լիբանանի տարածքը համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերից, գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղվելով Լիբանանի անվտանգության ծառայություններին։
Ըստ նախնական տվյալների՝ յոթ հրթիռներ են ուղարկվել դեպի Լիբանան, ինչին ի պատասխան երկրի բանակը ևս կրակ է բացել: Առայժմ տուժածների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ ժամանակները Լիբանանի բանակը կարող է անցկացնել սահմանամերձ տեղանքը ահաբեկիչներից մաքրելու գործողություն, քանի որ ԻՊ ավազակախմբերը լեռնային կիրճերն օգտագործում են՝ Սիրիա զենք և զինամթերք տեղափոխելու նպատակով: