«Ինձ միշտ տեսնում են շերեփը ձեռքիս». Լուսինե Արշակյանը`«Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր դերի մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերից կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը։ Զվարճալի ու հետաքրքիր զարգացումներով հեռուստաֆիլմում նկարահանվել է նաև դերասանուհի Լուսինե Արշակյանը։
Դերասանուհին մարմնավորում է դպրոցի բուֆետի աշխատակցուհուն։ Լուսինեի խոսքով` հերոսուհին` Լալան, աշխույժ, ուրախ, կոկիկ կերպար է։ Նա երեխաների հետ, և՛ խիստ է լինում, և՛ ընկերական, և՛ խորհուրդներ է տալիս։
«Կերպարս հետաքրքիր լուծումներով և ինտրիգներով է զարգանում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագծում կամ։ Սա ինձ համար տարբերվող, նոր ձևաչափ է։ Չնայած սիթքոմներում, հեռուստասերիալներում խոհարարուհու դեր եմ խաղացել և շատերի մոտ կարծիք կստեղծվի, որ նույն դերն է, այդպես չէ։ Իմ խաղացած բոլոր դերերը տարբեր են իրենց ասելիքով ու տեսակով։ Հետաքրքիր է, որ հեռուստատեսային նախագծերում ինձ միշտ տեսնում են շերեփը ձեռքիս։ Մյուզիքլում նկարահանվելու առաջարկն էլ շատ հետաքրքիր արվեց, ասացին` Լուսինե ջան, ոնց մտածում ենք, քեզ ենք տեսնում այս դերում»,–նշեց Լուսինեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: