Օրվա բաղադրատոմս՝ աղցան «Կոճղ»
LifestyleԲաղադրամասեր՝
Բլիթի համար՝
2 հատ ձու
2 ճաշի գդալ ձեթ
200 գրամ կաթ
130 գրամ ալյուր
1 պտղունց աղ
Լցոնման համար
50 գրամ պանիր
2-3 ճաշի գդալ մայոնեզ
2-3 ճաշի գդալ հալած պանիր
1 տրցակ սամիթ
100 գրամ խոզապուխտ
2-3 հատ ձու
Ձևավորման համար՝ մարինացված սունկ
Պատրաստման եղանակը՝
Ձուն հարել, ավելացնել կաթ, կարագ, ալյուր և աղ։ Թողնել 20 րոպե, ապա թխել, կստացվի 8 հատ բլիթ։


Բլիթները կիսել ու կողք կողքի դասավորել։ Բլիթների մի մասի վրա մանր կտրատած սամիթով, մայոնեզով և հալած պանրի խառնուրդը քսել, ապա վրան լցնել պանրի մյուս տեսակը, ապա խորանարդիկներով կտրատած խոզապուխտը և խաշած, քերիչով անցկացված ձուն։
Այն ռուլետի նման փաթաթել ու հակառակ ձևով դնել ափսեի մեջ։ Բլիթի մնացած հատվածներ էլ տակը դասավորել, որպեսզի արմատի տեսք ստանա։ Այն ձևավորել մարինացված սնկով։


