Մազահեռացում՝ մեղրամոմի միջոցով. ինչպե՞ս ճիշտ անել
LifestyleԱմռանը մազահեռացման պրոցեսը շատ հոգսեր է պատճառում, քանի որ այն հարկավոր է ավելի հաճախ անել: Բայց կա մի մեթոդ, որն ամենօրյա չէ, քանի որ դրա արդյունքում մազերի աճը դանդաղում է: Դա մազահեռացումն է՝ մեղրամոմի (воск) միջոցով, բայց այն պետք է ճիշտ անել:
Տնային պայմաններում ավելի ճիշտ է օգտվել գոլացրած մեղրամոմից, քանի որ տաքը կարող է այրել մաշկը: Ճիշտ կլինի, եթե մազածածկույթը 5 մմ լինի. ավելի կարճ մազերը մեղրամոմը պարզապես չի հանի:
Նախ հարկավոր է սկրաբի միջոցով փափկեցնել մաշկը, ապա չորացնել այն:
Այնուհետև հարկավոր է գոլացրած մեղրամոմը քսել մազերի աճի ուղղությամբ, մի փոքր սպասել, ապա պոկել այն՝ քաշելով հակառակ ուղղությամբ: Այդպես կրկնել՝ մեղրամոմը քսելով մաշկի այն հատվածներին, որտեղ մազածածկույթը տեսանելի է:
Պրոցեսն ավարտելուց հետո մեղրամոմի մնացուկները հարկավոր է հեռացնել բուսական կամ կոսմետիկ յուղերի միջոցով:
Այս մեթոդը թույլ է տալիս մաշկը հարթ պահել բավականին երկար ժամանակ: