Բնական ցավազրկող միջոց
LifestyleԳիտնականները գիափորձի արդյունքում ապացուցել են, որ օրգանիզմի՝ ցավը չզգալու հնարավորությունը կարող է օգնել մարդկանց ավելի երկար ապրել։ Իսկ այն հիմնական մթերքն, որ արգելափակում է մարդու օրգանիզմի ցավի զգացումը բնական ճանապաչհով, չիլի պղպեղն է։
Վերջերս գիտնականները կարողացել են գտնել սերտ կապ մարդու ցավային զգացումների եւ մահվան մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցավ զգալու կարողություն չունեցող մկները զարմանալիորեն առողջ են եղել։
Ըստ մասնագետների, այս մկները քաղցկեղի առաջացմանը ավելի քիչ հակված են եղել, ավելի լավ հիշողություն են ունեցել տարեց հասակում, առանց մարզանքների ավելի շատ կալորիա են այրել, եւ նրանց նյութափոխանակությունը եւ շաքարի յուրացման ունակությունը մնացել է այնպես, ինչպես երիտասարդ տարիքում։
Մկները ենթարկվել են գենետիկ փոփոխությունների՝ ցավ չզգալու համար, այնինչ, չիլի պղպեղը՝ ցավ չզգալու բնական միջոց է։ Այս ամենը կատարվում է չիլի պղպեղի մեջ առկա կապսաիցինի շնորհիվ։ Այն օգտագործվում է բոլոր տեսակի ցավազրկող միջոցների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: