Զարկերակային ճնշումը կարգավորելու արդյունավետ բնական եղանակ
LifestyleԵրբեմն մարդիկ չափազանց բարձր զարկերակային ճնշում ունենլու դեպքում արագ ու արդյունավետ կերպով իջեցնելու համար թանկարժեք դեղորայքների օգնությանն են դիմում:
Սակայն, պարզվում է, որ գոյություն ունի դրանից առավել արդյունավետ ու բնական միջոց և բարձր զարկերակային ճնշումը դեռ չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում դեղեր խմել: Կան բնական մեթոդներ, որոնք ունակ են նվազեցնել զարկերակային ճնշումը: Զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել հասարակ ճակնդեղի հյութի օգնությամբ:
Վերջերս բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ընդամենը մեկ բաժակ ճակնդեղի հյութը կարող է նվազեցնել արյան ճնշումը: Հարկ է նաև նշել, որ այս ազդեցությունը կարող է պահպանվել հյութն ըմպելուց հետո 5 ժամվա ընթացքում:
Գիտնականները ճակնդեղի այս օգտակար հատկությունները բացատրել են նրա բաղադրության մեջ առկա բազմաթիվ օգտակար նյութերով: Խոսքը հատկապես նիտրատների մասին է, որոնք լայնացնում են արյունատար անոթները, ինչի արդյունքում նպաստում են զարկերակային ճնշման կարգավորմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: