Ուկրաինայի կառավարությունը 2.7 մլն ուկրաինական գրիվնա կտրամադրի «Եվրոմայդանի» ցույցերի ժամանակ տուժած քաղաքացիներին
ՄիջազգայինՈւկրաինայի կառավարությունը 2.7 մլն ուկրաինական գրիվնա կտրամադրի «Եվրոմայդանի» ցույցերի ժամանակ տուժած քաղաքացիներին օգնելու համար. այս մասին գրում է lenta.ru-ն:
2014թ.-ին Կիևի գլխավոր հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժած 15 քաղաքացիներին կփոխանցվի, ընդհանուր առմամբ, 2.3 մլն գրիվնա, 370 000 գրիվնա կստանա ծանր մարմնական վնասվածքներ ստացած մեկ քաղաքացի:
Երկրի կառավարության փոխնախագահ և էկոնոմիկայի նախարար Ստեփան Կուբինն իր խոսքում նշել է, որ տուժած քաղաքացիներն արժանացել են պետության աջակցությանն ու դրամական փոխհատուցմանը, քանի որ պայքարել են իրենց հայրենիքի ազատ ու արժանավայել ապագայի համար:
«Սա նվազագույնն է, ինչ մենք կարող ենք անել նրանց և նրանց ընտանիքների համար», - ասել է պաշտոնյան: