Ժիրինովսկին վայրենություն է անվանել թուրքական հյուրանոցում ռուս կին զբոսաշրջիկի վրա հարձակման դեպքը
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վայրենություն և բարբարոսություն է անվանել թուրքական հյուրանոցում ռուս կին զբոսաշրջիկի վրա հարձակման դեպքը:
Ինչպես գրում է life.ru-ն, Ժիրինովսկին կոչ է արել ռուսաստանցինեին չխաբվել մատչելի գներին ու գեղեցիկ գովազդային հոլովակներին և խուսափել Թուրքիայում հանգստից:
«Պատիվն ու առողջությունն ավելի թանկ են», - ասել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս կինը ներքաշվել է ծեծկռտուքի մեջ Թուրքիայի Ալանյա հանգստավայրի հյուրանոցներից մեկում: Իր իսկ խոսքով՝ նա հյուրանոցի տարածքում լուսանկարել է իր ծանոթներին, ինչից հետո անծանոթ մարդիկ խոստացել են նրան, որ դա կլինի իր կյանքի վերջին ֆոտոսեսիան և ծեծել են նրան:
Արդեն Մոսկվայում բժիշկները կնոջ մոտ ախտորոշել են գլխի վնասվածք: