Ինչի՞ են ընդունակ անտառային հատապտուղները
LifestyleԱնգլիացի գիտնականները պնդում են, որ կարմիր գինին, հատապտուղները և ցիտրուսային մրգերը կարող են նկատելիորեն բարձրացնել տղամարդու սեռական առողջությունը:
Մասնագետների պնդմամբ, քիմիական միացությունները` ֆլավոնոիդները և անտոցիանները, որոնք պարունակվում են խաղողի, բալի, մոշի, սև հաղարջի, հապալասի և ցիտրուսների մեջ, ընդունակ են 14%-ով նվազեցնել էրեկցիոն դիսֆունկցիայի զարգացման ռիսկը: Միաժամանակ նշվում է, որ հատապտուղների օգտագործումը նույնքան արդյունավետ է, որքան շաբաթական 5 ժամ քայլելը: