ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռն Էստոնիայում վայրէջք է իրականացրել մայրուղու վրա և վնասվել
ՄիջազգայինԷստոնիայում համատեղ զորավարժությունների ժամանակ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներից մեկը վայրէջք է իրականացրել մայրուղու վրա և վնասվել: Այս մասին հայտնում է Delfi –ն՝ հղում անելով Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել զորավարժությունների ավարտի ժամանակ, երբ A-10 գրոհիչներից մեկը մայրուղու վրա վայրէջք իրականացնելու ժամանակ քանդել է պլաստիկ ցանկապատը և ճանապարհային նշանը:
Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն չի տուժել: Մասնագետները զննում են ինքնաթիռը: