ԻՊ-ը Սիրիայի տարածքում ավերած պատմական կառույցներից դուրս բերած իրերը վաճառում է Թուրքիայում. WSJ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի տարածքում ավերած պատմական տաճարներից ու այլ կառույցներից դուրս բերած հնագույն իրերը վաճառում են Թուրքիայում և, այդպիսով, կոմպենսացնում նավթային պաշարների նոսրացումը, գրում է հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը:
Պարզվում է՝ նման պնդումներով հանդես են եկել նախկինում ԻՊ-ին մոտ աղբյուրները, որոնք հավաստիացնում են, որ Թուրքիայում իրենց հետ համագործակցող օղակների միջոցով պատմական նշանակության նմուշները վաճառելով՝ ԻՊ-ը տարեկան ձեռք է բերում ավելի քան 100.000 ԱՄՆ դոլար:
Սիրիայում 6 տարի շարունակվող պատերազմի ընթացքում ԻՊ ահաբեկիչներն իրենց խմբավորման բյուջեն, այսպիսով, հարստացրել են շուրջ 600.000 ԱՄՆ դոլարով:
Պարբերականի հետ կապի դուրս եկած սիրիացի մի տղամարդ խոստովանել է, որ տարիներ առաջ, երբ ԻՊ-ը գրոհել է իր տան վրա և ցանկացել սպանել, վերջինս նրանց հետ գործարք է կնքել ու օգնել պատմական նմուշների վաճառքի հարցում: Ըստ նրա՝ այս բիզնեսի պատասխանատուն ԻՊ-ականերրի մոտ Աբու Լաիթ ալ Դաիրի անունով հայտնի ահաբեկիչն է եղել: