Բախումներ Կոնգոյում. առնվազն 27 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 27 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով։ Սպանվածներից երեքը ոստիկաններ են, հայտնում է Reuters-ը։
Մահերի մեծ մասը բաժին է ընկնում Կոնգոյի մայրաքաղաք Կինշասային, որտեղ «Bundu dia Kongo խմբավորման անդամները բողոքի երթ են կազմակերպել նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ ու բանտարկվել։