ԱՄՆ վարչակազմը մոտ է Աֆղանստանի հարցով նոր ռազմավարության ձեւավորմանը
ՄիջազգայինԱՄՆ վարչակազմը մոտ է Աֆղանստանի հարցով նոր ռազմավարության ձեւավորմանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CNN-ը։
«Մենք շատ մոտ ենք»,- ասել է նա ։ «Ինձ համար դա շատ կարեւոր որոշում է»,- ասել է Թրամփը փոխնախագահ Մայք Փենսի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռ․ Մաքմասթերի ու ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո։
Աֆղանստանի հարցով ԱՄՆ ռազմավարությունը Թրամփի վարչակազմի ներսում ամենաշատ քննարկվող թեման է։