Ինչպե՞ս է անցել Արաբո Իսպիրյանի հարսանյաց խնջույքը (ֆոտո, վիդեո)
LifestyleԵրեկ՝ օգոստոսի 10-ին, երգիչ Արաբո Իսպիրյանն ու նրա ընտրյալը՝ Նարինե Գրիգորյանը, միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին: Զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում:
NEWS.am STYLE-ը եւս ներկա էր երգչի կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկին եւ ձեր ուշադրությանը ներկայացրել է արարողության մանրամասները:

Պսակադրությանը, բնականաբար, հաջորդել է երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում կայացած հարսանյաց խնջույքը: Զույգի ընկերները շտապել են լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում: Մենք էլ դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:






