Գիտեք՝ ինչո՞ւ է Անգլիայի թագուհին միշտ վառ գույնի հագուստ կրում
LifestyleԵղիսաբեթ II թագուհին հաճախ հասարակության մեջ հանդես է գալիս շատ վառ գույներով հագուստով՝ դեղին, կապույտ ու շատերը հարց են տալիս՝ ինչու է նա խաղադրույք կատարում նման գույների վրա։
Թագուհու կրտսեր որդու կինը՝ Սոֆին պատմել է, որ նման ընտրությունը կատարվում է ոչ միայն ելնելով անձնական նախընտրությունից, այլև դա այն բանի համար է, որպեսզի նրան կարողանան տարբերակել նաև այլ մարդիկ։ Հաճախ, երբ թագուհին որևէ միջոցառման է մասնակցում, հոծ բազմությունը ցանկանում է նրան տեսնել ՝ այդ պատճառով ձգվում են տասնյակ մետրեր։
Վառ գույնի հագուստ կրելով՝ թագուհին հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին տեսնելու իր վերարկուի գոնե կոճակը, որպեսզի հետո այդ մարդը կարողանա հպարտությամբ ասել, որ ինքը տեսել է թագուհուն։
Նման խոստովանությամբ Սոֆին հանդես է եկել թագուհու մասին փաստագրական ֆիլմի համար (The Queen At 90)։ Այն նվիրած է բրիտանացի միապետի կյանքի ամենանշանակալի իրադարձություններին` կառավարման 65 տարի ընթացքում։