Նարնջի յուղի բացառիկ օգտակար հատկությունները
LifestyleԱմերիկացի մի խումբ գիտնականներ անց են կացրել ուսումնասիրություններ՝ պարզելու նարնջի յուղի օգտակարության մասին և եկել են այն եզրահանգման, որ նարնջի յուղը լավագույն միջոցն է սթրեսը հաղթահարելու համար:
Նրանք պարզել են, որ նարնջի յուղի առավել հաճախակի կիրառությունը նպաստում է տրամադրության բարձրացմանը, նկատելիորեն նվազեցնում է տագնապի ու նյարդային զգացողությունները: Այս ամենի շնորհիվ այն համարվում է անփոխարինելի միջոց սթրեսի դեպ պայքարում:
Նշենք նաև, որ նարնջի յուղը չի ունենում այլ ազդեցություններ: Նրա կիրառման եղանակները տարբեր են լինում. կարելի է նաև մի քանի կաթիլ յուղ ավելացնել լոգանքի ջրին կամ լուծել այն ջրի մեջ և կատարել ինհալացիաներ:
Այս յուղը ոչ միայն օգնում է թուլացնել նյարդերն ու հանգստանալ, այլև հանգիստ քուն է ապահովում: Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է օգտագործել սեփական ձեռքերով պատրաստված յուղը, քանի որ այն ստանալը շատ հեշտ է. Պարզապես անհրաժեշտ է քամել յուղը նարնջի կեղևներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: