Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. վրացագետ
ՔաղաքականORER.news-ի հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը վրացագետ Ալիկ Էրոյանցը ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա այցի հետ կապված քննադատությունները տրամաբանական էին:
«Բացասական արձագանքները ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վարած քաղաքականության վրա: Այս պարագայում շատ ավելի բուռն եղան արձագանքները, քանի որ այցը համընկավ հարավ-օսական կոնֆլիկտի տարելիցի հետ:
Եղան արձագանքներ միջազգային ատյաններից՝ ԱՄՆ պետդեպից, Վրաստանում ԵՄ դեսպանից, ՆԱՏՕ-ից: Չնայած սրան՝ Ռուսաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Աբխազիայի հետ: Արձագանքներից Մոսկվան իր հետեւությունները կարող է անել, բայց չեմ կարծում, որ վարվող քաղաքականության վրա ազդեցություն կունենա, նրանք շարունակելու են թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգության առումով աջակցել Աբխազիային»:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, Ալիկ Էրոյանցը նշեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են, թեեւ ընթացիկ տարում որոշակի պասիվություն նկատվում է:
«Միշտ առկա են այն տեղերը, որոնց վրա կարելի է զարգացնել հարաբերությունները»։