Գերմանիայի Գավաթ. Ռոբենն ու Ալաբան կարող են մասնակցել Կեմնիցերի հետ հանդիպմանը
ՄիջազգայինՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան և կիսապաշտպան Արյեն Ռոբենն ապաքինվել են վնասվածքից:
Մասնագետն ընդգծել է, որ ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցել Գերմանիայի Գավաթի առաջին շրջանի` «Կեմնիցերի» դեմ հանդիպմանը:
«Ռոբենն ու Ալաբան պատրաստ են խաղալ: Նրանք, իհարկե, չեն լինի մեկնարկային կազմում, սակայն կարող են խաղալ երկրորդ խաղակեսում»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 17:30-ին: