Թրամփի խորհրդականները մեկնում են բանակցելու Մերձավոր արեւելք
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր խորհրդական Ջարեդ Քուշներին ու Մերձավոր արեւելքում հատուկ դեսպան Ջեյսոն Գրինբլատին ուղարկել խաղաղ կարգավորման բանակցությունների, որոնց ընթացքում հիմնական շեշտադրումը լինելու է պաղեստինա- իսրալեկական հակամարտության կարգավորման վրա, հայտնում է «Ռոյթերը»՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։
Ուղեւորությանը կմասնակցի նաեւ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Դինա Փաուելը։
Ամերիկյան պատվիրակությունը հանդիպելու է Իսրայելի ու Պաղեստինի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի ու Կատարի առաջնորդներ հետ։
«Իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղության մասին կարելի է պայմանավորվել միայն երկու կողմերի հետ ։ ԱՄՆ-ն շարունակելու է սերտ համագործակցել նրանց հետ, որպեսզի առաջ գնա դեպի այդ նպատակը»,- հայտնել է պաշտոնյան։