Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը
ՔաղաքականՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: