Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Կարող եմ որոշել, որ ոտաբոբիկ պետք է հասնեմ տվյալ եկեղեցին ու ամուսնուս հետ մեծ հաճույքով անենք դա. Ծովինար Մարտիրոսյան

Life.panorama.am-ը գրում է.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ընտանիքով Հայաստանի եկեղեցիները այցելելու իր ուխտի մասին, որը սկսել է դեռ նախորդ տարի:

«Առհասարակ ես հաճախ եմ ուխտ դնում և գնում դեպի դրանց կատարմանը: Կարող եմ որոշել, որ ոտաբոբիկ պետք է հասնեմ տվյալ եկեղեցին ու ամուսնուս հետ մեծ հաճույքով անենք դա, չնայած երբեմն ճանապարհները այնքան էլ հեշտ ու հարթ չեն: Տղաներս արդեն տասը և երեք տարեկան են, կարծում եմ՝ ժամանակն է, որ նրանք ծանոթանան ու սիրեն իրենց երկիրը: Եվ քանի որ մենք աշխարհում Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն ենք, որոշեցի, որ որդիներս պետք է լինեն մեր երկրի գրեթե բոլոր եկեղեցիներում: Մեր ուխտագնացությունը սկսել ենք Էջմիածնից: Ընդ որում նշեմ, որ յուրաքանչյուր վանք այցելելիս, ես մանրամասնորեն պատմում եմ մեր ժողովրդի պատմությունը, որը կապված է տվյալ վայրի հետ»,- պատմեց Ծովինարն ու նշեց.

«Կարծում եմ՝ երեխաներին դաստիարակելու հարցում ոչ թե պետք են մեծաշուք բառեր ասել, այլ ճիշտ օրինակ ցույց տալ: Երբ երեխան տեսնում է իր ծնողների հաշտ միությունը, երբ տեսնում է, թե ինչպես է մայրը քնելուց առաջ աղոթում, ապա իր մեջ էլ սերմանվում են ճշմարիտ հավատացյալի հատկանիշներ: Ինձ համար այն մարդը, ով աստվածավախ չէ, ընդունակ է ամեն ինչի: Ես ու ամուսինս որոշեցիք, որ մեր երեխաները պետք է հենց այս տարիքից ծանոթանան իրենց պատմությանն ու երկրին: Հետաքրքրականն այնն է, որ անգամ փոքրիկս, ով ընդամենը երեք տարեկան է, չի հոգնում երկար ճանապարհներից, նա մեծ հաճույքով մտնում է եկեղեցի, մեզ նման աղոթք ասում ու լսում այն պատմությունները, որն իրենց ենք պատմում: Դե իսկ ավագ որդիս՝ Անրին, իր տարեկիցներից շատ ավելի հասուն է իրեն պահում, թատրոնում արդեն գլխավոր դեր է խաղում. նա Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ Աննա Էլբակյանի հետ էր խաղում, ինչը բավականին պատասխանատու գործ է: Այսինքն՝ Անրին շատ մեծ պատասխանատվություն ունի և իր իսկ նկատմամբ բավականին պահանջկոտ է: Նրա համար մեր ճանապարհորդությունները շատ հետաքրքիր են, իսկ ես վստահ եմ, որ նրա զարգացման գործում եկեղեցիներ այցելելը մեծ ու դրական նշանակություն կարող են ունենալ: Երեխան դեռ մանկուց պետք է հասկանա, թե ինչ բան է մշակույթը, գիրքը և սեփական պատմությունը սիրելու կանոնները»:

Ծովինար Մարտիրոսյանի խոսքով՝ թատրոնում գերզբաղվածության պատճառով դեռևս  չի հաջողվում երկարատև հանգստի մեկնել.

«Ես ու ամուսինս այժմ նկարահանվում ենք «Դեպի երազանք» 25 մասանի ֆիլմում: Բացի դա, Ա. Էլբակյանն այս օրերին բեմադրում է «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը, որտեղ զբաղված ենք նաև ես ու ամուսինս: Երկարատև փորձերից հետո մենք կարող ենք նստել մեքենան ու հենց այդ պահին էլ որոշենք, թե այդ օրը ուր ենք գնալու: Այսինքն՝ նախապես չենք ծրագրում ու ընտրում վայրը: Միակ ծրագրավորված բանն այնն է, որ ուզում ենք հասցնել այս տարի մեկնել Արցախ»,- հավելեց նա:

Ամռան վերջին Ծովինարը ցանկություն ունի նաև ծով մեկնել. «Մենք ընտանիքով շատ ենք ծով սիրում, հետևաբար երկարատև հանգստի համար նախընտրությունը  հենց ծովափնյա քաղաքին ենք տալիս: Թեև, եթե չհաջողվի երկրից մեկնել, հաստատ կփորձենք հանգստանալ Հայաստանում: Մենք արդեն չորս տարի է, ինչ հանգստանում ենք Աղվերանում ու մեծ տպավորություններով ենք վերադառնում»,- նշեց Ծովինարն ու ընդգծեց. «Գիտեք, միշտ նյարդայնանում եմ, երբ մեզ ասում են՝ «Օ, դե դուք հարուստ եք, որ Հայաստանում եք հանգստանում»: Այո, համաձայն եմ, որ Հայաստանում հանգստանալը մատչելի չէ, բայց հաստատ Եվրոպայում ևս մատչելի չէ: Ուրեմն ինչու մեր գումարները չծախսենք մեր երկրում, այլ փոխարենը հարստացնենք մեկ այլ պետության: Մեր հայերը չեն սիրում գնահատել իրենց ունեցածը: Դեմ չեմ ծովափնյա հանգստին, բայց կարելի է նաև փոքրիկ հանգիստ կազմակերպել սեփական երկրում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբ