Բարսելոնայում զբոսաշրջիկների հոսքից հոգնած բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում
ՄիջազգայինԲարսելոնայի շուրջ 100 բնակիչ հավաքվել են լողափում՝ իրենց բողոքը հայտնելու զբոսաշրջիկների աճող հոսքի և նրանց պատճառով ի հայտ եկող խնդիրների դեմ:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, բողոքի ակցիան անցկացվել է «վերադարձնենք լողափները բոլորին»: Ցուցարարները պնդում են, որ քաղաքում արտասահմանցի հյուրերի մեծ քանակությամբ ներկայությունը հանգեցրել է անշարժ գույքի վարձակալության գների թանկացմանը: Բացի այդ բնակիչները դժգոհ են որոշ զբոսաշրջիկների կատաղի պահվածքից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բարսելոնայում և զբոսաշրջիկների շրջանում ճանաչում վայելող այլ իսպանական քաղաքներում վերջերս նման ակցիաները հաճախակի են դարձել:
Ինչպես նշվում է, Իսպանիան, որի բնակչությունը կազմում է 46 մլն մարդ, 2016-ին 75.3 մլն այցելու է ունեցել: Իսկ 2017-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով: Միևնույն ժամանակ զբոսաշրջությունն ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի 11 տոկոսը: