Մակրոնը կոչ է արել համատեղ ջանքեր ներդնել, որ Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց որևէ նախապայմանի
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Հյուսիսային Կորեայի շուրջ դրության վատթարացման կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության հետագա սրացումից:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց որևիցե նախապայմանների: